Եգիպտոսում գլխատվել է խորվաթ պատանդը

16:18     12 օգոստոսի, 2015

Եգիպտոսում  հուլիսի 22-ին պատանդ վերցված Խորվաթիայի քաղաքացին գլխատվել է: Սինայ թերակղզում գործող «Իսլամական պետության» հետ կապ ունեցող խմբավորումը հրապարակել է նրա գլխատված մարմնի լուսանկարը:

Օգոստոսի 5-ին իսլամիստները հրապարակել էին մի տեսագրություն, որտեղ սպառնում են սպանել Խորվաթիայի քաղաքացի Թոմիսլավ Սալոփեկին, եթե Եգիպտոսի իշխանությունները 48 ժամվա ընթացքում ազատ չարձակեն «մուսուլման կանանց»:


© armedia.am