Gյումրու ռուսական ռազմաբազայում տեղակայված ռուսական կայազորային դատարանում ավարտվեց Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի` դասալքության, զենքի հափշտակման, այն ապօրինի կրելու գործով դատավարությունը:
Դատարանը հրապարակեց վճիռը` նշելով, որ Վալերի Պերմյակովն ընդունել է մեղքը: Այսպես, ՌԴ ՔՕ երեք հոդվածներով նա ազատազրկման դատապարտվեց 10 տարով: Պատիժը կրելու է խիստ ռեժիմի կալանավայրում։
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը լսվելու է առանձին` հայկական դատարանում, իսկ ռուսական դատարանի այսօրվա վճիռը վերաբերում էր միայն վերը նշված մեղադրանքներին: