«Բոկո Հարամը» փոխել է առաջնորդին և պատրաստ է բանակցությունների

11:27     13 օգոստոսի, 2015

 «Բոկո Հարամ» ջիհադիստական խմբավորումը, որի հարձակումների արդյունքում վեց տարվա ընթացքում Նիգերիայում մահացել է 17 հազար մարդ, փոխել է իր առաջնորդին: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցնում է Չադի նախագահը:

Վերջինիս խոսքերով՝ իսլամիստների նոր առաջնորդը Մահամադ Դաուդն է, և նա պատրաստ է Աբուջայի հետ բանակցությունների:

Չադի իշխանությունները չեն հայտնում, թե ինչն է դարձել խմբավորման առաջնորդի փոփոխության պատճառը: Չի բացառվում է, որ նա մահացել է, քանի որ երկար ժամանակ հանրային ելույթներ չի ունեցել:

Ավելացնենք, որ Չադը հարևան Նիգերի և Քամերունի հետ զգալի աջակցություն է ցուցաբերում Նիգերիայի իշխանություններին ահաբեկչական այս խմբավորման դեմ պայքարում:


© armedia.am