ԱՄՆ-ը Կուբային պետք է փոխհատուցի իր քաղաքականության արդյունքում կղզու կրած միլիոնավոր դոլաների վնասը: Այս մասին Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն գրում է տեղական լրատվամիջոցներում հրապարակված «Իրականությունը և աշխարհը» վերնագրված իր հոդվածում:
Կաստրոն, մասնավորապես, ընդգծել է, որ Կուբան «երբեք չի դադարի պայքարել հանուն խաղաղության և բոլոր մարդկանց բարեկեցության` անկախ մաշկի գույնից կամ ծագումից»:
Կաստորն իր հոդվածում չի անդրադարձել ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների կարգավորաման ներկայիս փուլին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Կուբա կատարած այցին: