Օբաման պատմել է արձակուրդի իր պլանների մասին

10:10     14 օգոստոսի, 2015

ԱՄՆ նախագահը կիսվել է արձակուրդի հետ կապված իր պլաններով։ Politico թերթը գրում է, որ Բարաք Օբաման հանգստի 16 օրը կանցկացնի Մարտաս Վինյարդ նստավայրում՝ գրքեր ընթերցելով։

Օբաման լի է 6 ստեղծագործություն «հաղթահարելու» վճռականությամբ։ Նախագահը պատրաստվում է կարդալ հետևյալ գրքերը՝ Ջեյմս Սոլթերի «Այն ամենը, ինչ կա», Էնթոնի Դորի «Մեզ անտեսանելի ողջ աշխարհը», Էլիզաբեթ Կոլբերթի «Վեցերորդ ոչնչացում», Ջումփա Լահիրիի «Հարթավայր», Տա Նեհիսի Կոութսի «Աշխարհի և իմ միջև» և Ռոն Չերնոուի «Վաշինգտոն. կյանք» ստեղծագործությունները։

Պարբերականը հաշվարկել է, որ յուրաքանչյուր գրքի ընթերցանության համար Օբամայից կպահանջվի 2.5 օր։

Նախագահն ընտանիքի հետ հանգիստը սկսել է օգոստոսի 7-ից։


© armedia.am