Խաղաղապահների հանցագործությունները ՄԱԿ-­ի «քաղցկեղային ուռուցքն» են. Պան Գի Մուն

11:36     14 օգոստոսի, 2015

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր է արդարադատության ենթարկել սեքսուալ հանցագործություններին մասնակցած խաղաղապահներին, ինչպես նաև նրանց հրամանատարներին։ Նա նման հայտարարություն է արել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում «կապույտ սաղավարտավորների» հասցեին հնչեցված բռնաբարության մեղադրանքների ֆոնին, հայտնում է Associated Press-ը։

Պան Գի Մունը խաղաղապահների անօրինական գործողություններն անվանել է ՄԱԿ-ի «քաղցկեղային ուռուցք»։ Նա նշել է, որ խաղաղապահների կողմից անօրինական գործողություններ են կատարվում ոչ միայն ԿԱՀ-ում։

Պան Գի Մունը հեռուստակոնֆերանս է անցկացրել 16 առաքելությունների ղեկավարների հետ։ Նա նշել է, որ ղեկավարներն անմիջական պատասխանատվություն են կրում առաքելության ներսում կարգապահության պահպանման համար։


© armedia.am