Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների: Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մեր երկրում մի քանի խոշոր ծրագրերում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը:
Գործարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: