Բեն Լադենի որդին կոչ է արել հարձակվել Լոնդոնի և Վաշինգտոնի վրա

15:13     15 օգոստոսի, 2015

«Ալ-Քաիդա» թվիթերում տեղադրել է հաղորդագրություն և ձայնագրություն՝ հաղորդելով, որ այն պատկանում է միջազգային ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդի Համզիին: Այս մասին հաղորդում է "Telegraph"-ը:
  Տեսանյութի մեջ տղամարդու ձայնը, որին «Ալ-Քաիդա»-ն ներկայացրել է որպես Համզա բեն Լադեն, կոչ է անում իսլամիստներին «սուրբ պատերազմ սկսել Ամերիկայի և նրա դաշնակիցների դեմ»: Նա որպես հարձակումների թիրախ՝ առաջարկել է Լոնդոնը, Վաշինգտոնը, Փարիզը և Թել Ավիվը։

 


© armedia.am