18 մարդ է զոհվել և 78-ը վիրավորվել Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում գտնվող առևտրային կենտրոնում տեղի ունեցած ռումբի պայթյունից: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում կատարելով Bangkok Post-ին:
Պայթյունը տեղի է ունեցել Էրավան տաճարի մոտ օգոստոսի 17-ին՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը 7.10-ին: