Բան Գի Մունը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում լարվածության աճի կապակցությամբ

10:38     18 օգոստոսի, 2015

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում լարվածության աճի կապակցությամբ, որի արդյունքում երկու կողմերից էլ զոհվել են քաղաքացիական անձիք, հայտնում է BBC-ն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել ներկայիս լարված իրավիճակը շտկելու համար և կանխելու բռնության այն ալիքը, որն էլ ավելի մեծ թվով զոհերի կհանգեցնի:

Նշենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել:


© armedia.am