Մեր երկիրը գրողի ծոցն է գնում. Դոնալդ Թրամփ

09:54     19 օգոստոսի, 2015

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարություն է արել միգրացիոն քաղաքականության վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը:

«Մենք պետք է սկսենք գործընթաց, որը կվերադարձնի մեզ մեր երկիրը: Մեր երկիրը գրողի ծոցն է գնում»,- հայտարարել է միլիարդատերը:

Նրա կարծիքով` ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփխությունը սխալ էր, պետությանը «սահմաններ և օրենքներ են անհրաժեշտ»:

«Մենք պետք է պատ կառուցենք` մեծ, գեղեցիկ, հզոր պատ»,- հայտարարել է Թրամփը:

Սակայն, ըստ Թրամփի` «մեծն քոլեջներ հաճախող» և ԱՄՆ-ում մնալ ցանկացող օտարեկրացիները «չպետք է աքսորվեն երկրից»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է հրաժարվել 1868 թվականին մտցված 14-րդ փոփոխությունից, որով անօրինական միգրանտների ԱՄՆ-ում ծնված երեխաներին ամերկյան քաղաքացիություն է շնորհվում:


© armedia.am