Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի թագավորին

10:11     19 օգոստոսի, 2015

Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին՝ Թաիլանդում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին և Թաիլանդի բարեկամ ժողովրդին ուղղված ցավակցական հեռագրում Սերժ Սարգսյանը մաղթել է զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:


© armedia.am