ԱՄՆ-ը Վրաստանին հավելյալ 20 մլն դոլարի ռազմական օգնություն կհատկացնի. Պենտագոն

12:04     19 օգոստոսի, 2015

ԱՄՆ-ը 2015-ին Վրաստանին ևս 20 մլն դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի «դաշնակիցների երաշխիքներն ամրապնդելու» ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Պենտագոնի մամլո քարտուղար Պիտեր Քուքին:

Երեքշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հանդիպել է իր վրացի գործընկեր Տինատին Խիդաշելիի հետ:

«Նախարարը հաստատել է Վրաստանի հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ-ի մտադրությունը` ներառյալ ամենամյա երկկողմանի և բազմակողմանի զորավարժություններն ու թրեյնինգները»,- ասել է Քուքը:


© armedia.am