PKK-ի կազմակերպած պայթյունի արդյունքում սպանվել է 8 թուրք զինվոր

18:10     19 օգոստոսի, 2015

Ութ թուրք զինվոր է սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ: Այս մասին հաղորդում է trend.az-ը՝ հղում կատարելով ՌԻԱ Նովոստիին:

 Ինչպես հաղորդվում է՝ ռազմական մեքենան պայթեցվել է Սիրտ քաղաքում՝ պայթուցիկ սարքի վրա ելնելով: Հյուրիեթի փոխանցմամբ՝ հարձակումը կազմակերպել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK):


© armedia.am