Եվրոպան փնտրում է Ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիներ

21:02     19 օգոստոսի, 2015

Ինչպես հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության  նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպկալովը՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման ժամանակ հնարավոր է  քննարկվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ փոխգործակցության հարցերը: Այս մասին  հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եռակողմ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին:


© armedia.am