Ռուսաստանն Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրները կմատակարարի մինչև ընթացիկ տարեվերջ։ Ընդ որում՝ այդ համալիրների թիվը համապատասխանելու է 2007 թվականին պատվիրված համալիրների թվին։ Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրը։
2007 թվականի պայմանագիրը նախատեսել է Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրների 5 դիվիզոնի մատակարարում։ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը նախօրեին հայտարարել է, որ С-300 համալիրների վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա օրերին։