Հունաստանի վարչապետը պետք է հրաժարական տա

23:04     20 օգոստոսի, 2015

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ  Հունաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները հավանաբար տեղի կունենան սեպտեմբերի 20-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝  հղում կատարելով հունական կառավարության պաշտոնական աղբյուրին:

Աղբյուրը նաև նշել է, որ Ալեքսիս Ցիպրասն այսօր երկրի նախագահին պետք է  ուղարկի իր հրաժարականը և դրանով ճանապարհ հարթի արտահերթ ընտրությունների համար:


© armedia.am