Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է զորքերը բերել լիարժեք մարտական պատրաստության, հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը:
Հյուսիսային Կորեայի բանակը պետք է պատրաստ լինի վճռական ռազմական գործողությունների, եթե Հարավային Կորեան չանջատի սահմանին տեղակայված քարոզչական բարձրախոսը:
Նախօրեին Հյուսիսային և Հարավային Կորեաները փոխանակվել են հրետանային ռմբակոծություններով: