Էրդողանը հայտնել է արտահերթ ընտրությունների օրը

19:44     21 օգոստոսի, 2015

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու մասին, հաղորդում է BBC-ն։

Խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ Դավութօղլուն հայտարարեց կոալիցիան կառավարության ձևավորման ձախողման մասին:

Էրդողանը հրաժարվեց կառավարություն ձևավորելու մանդատը տրամադրել ընդդիմությանը՝ նշելով, որ չի կարող ժամանակ կորցնել և արտահերթ ընտրություններ կնշանակի:


© armedia.am