ԵԽ-ի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կարևոր որոշում է անվանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից 6 քաղբանտարկյալների ազատ արձակումը, հայտնում է Интерфакс-ը:
«Ես այսօր տեղեկացվել եմ, որ Բելառուսում 6 քաղբանտարկյալներ, այդ թվում նաև Նիկոլայ Ստատկևիչը, ազատ են արձակվել նախագահ Լուկաշենկոյի որոշմամբ: Ես ողջունում եմ նրա այդ կարևոր որոշումը, որը վերջապես ճիշտ ուղով է ընթանում»,- հայտարարել է Յագլանդը:
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել Բելառուսի իշխանություններին վերացնել նաև մահապատիժը: