Հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավոր. ԼՂՀ ՊՆ

11:36     24 օգոստոսի, 2015

Հանգստյան օրերին  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային  (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ:

«ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը և վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը»,– ասվում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:


© armedia.am