Էստոնիայի վարչապետը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը

14:40     24 օգոստոսի, 2015

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Տալլինում կայացած հանդիպման ժամանակ Էստոնիայի վարչապետ Թաավի Ռիվասը կոչ է արել ԵՄ-ին երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հաղորդում է  Telegraph- ը, հղում կատարելով 112.ua կայքին:

«Էստոնիան ու Լեհաստանը մոտ են  ապահովության զգացումը հասկանալու հարցում: Օրինակ՝ այն վառ արտահայտված է ուկրաինական  հակամարտության համատեքստում:  Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային և հիշել, որ իրավիճակն այնտեղ դեռ չի կայունացել: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը և անկախությունը», - ասել է Էստոնիայի վարչապետը: 


© armedia.am