Նիգերիայում կին-մահապարտը պայթյուն է իրականացրել

17:50     25 օգոստոսի, 2015

Նիգերիայում՝ Դամատուրու քաղաքի մոտակայքում գտնվող ավտոկայանում,  երիտասարդ կին-մահապարտը պայթյուն է իրականացրել, որի պատճառով 6 մարդ է զոհվել և 28-ը վիրավորվել:

Ըստ ականատեսների՝  կնոջ թիրախը  հավանաբար հանդիսացել է այդտեղով անցնող ավտոմեքենան, քանի որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ռումբն այն ժամանակ, երբ վերջինս մոտեցել է նրան:  Բոլոր վեց զոհերը եղել են ավտոմեքենայի ներսում: Այս մասին հաղորդում է BBC- ն:

Հաղորդվում է, որ մինչ այժմ որևէ ահաբեկչական խմբավորում հարձակման պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:  


© armedia.am