Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, բացի 60, 82 և 120 մմոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմն արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:.