Սպիտակ տանը բացատրել են խելագար հանրապետականների վերաբերյալ Օբամայի խոսքերը

09:51     26 օգոստոսի, 2015

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «մի փոքր չափն անցել է»` Կոնգրեսում հանրապետականներին խելագար անվանելով: Նման հայտարարություն է արել Սպիտակ տան ներկայացուցիչ էրիկ Շուլցը, տեղեկացնում է Politico պարբերականը:

«Պետության ղեկավարը մի փոքր տաքացավ, բայց մենք տեսել ենք` որքան անպատասխանատու են հանրապետականներն իրենց պահել նախկինում»,- նշել է Շուլցը: Նա հստակեցրել է, որ խոսքը բյուջեի ընդունման խնդիրների մասին է, ինչի պատճառով մի քանի տարի առաջ կաթվածահար է եղել կառավարության աշխատանքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Օբաման Լաս Վեգասում ասել է, թե որոշ խնդիրներ լուծելու համար ինքը պետք է «խելագարների հետ գործ ունենա»:


© armedia.am