Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 100 մլն եվրո վարկ

20:54     26 օգոստոսի, 2015

Ինչպես հաղորդում են Ուկրաինայի կառավարության պաշտոնական կայքում՝ Ուկրաինան հաստատել է  համագործակցության պայմանագրի նախագիծը՝ համաձայն որի Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի  100 մլն եվրո վարկ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի և Լեհաստանի կառավարությունների միջև ստորագրվել է վարկի տրամադրման պայմանագիր՝ դոնոր երկրից ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով:


© armedia.am