Կատալոնիայի արդարադատության նախարար Գերմա Գորդոն հայտարարել է, որ անկախություն ձեռք բերելու դեպքում Կատալոնիան կարող է իր մեջ ներառել ինչպես իսպանական այլ տարածքներ, այնպես էլ Ֆրանսիայի մի մասը: «Մենք չենք մոռանում նաև այն տարածքների մասին, որտեղ բնակչությունը խոսում է կատալոներեն»,- հայտարարել է Գորդոն:
Նշենք, որ Կատալոնիայում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունները, որտեղ ինքնավարության՝ Իսպանիայի կազմից դուրս գալուն աջակցողները հանդես կգան միասնական ցուցակով: Վերջիններիս հաղթանակի դեպքում Կատալոնիայում կմեկնարկի անկախացման գործընթաց, որը կտևի 18 ամիս:
Ընդհարապես անջատողականությունը ինչպես մյուս նախկին կայսրությունների, այնպես էլ Իսպանիայի դեպքում համարվում է բավականին լուրջ խնդիր:
Բացի Կատալոնիայից Իսպանիայից անկախանալու տրամադրություններ կան նաև Կանարյան կղզիներում և Իապսնիայի հյուսիսաֆրիկյան Սեուտա և Մելիլիա քաղաքներում:
Կանարյան կղզիները 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբ(արշիպելագ) է Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են Իսպանիային և 2003 թվականից հանդիսանում վերջինիս ինքնավարություններից մեկը։ Դեռևս Իսպանական կայսրության շրջանում Կանարները բավականին անկախ են եղել և իրենց առջև ծառացած խնդիրները տեղի բնակչությունը լուծել է ինքնուրույն՝ առանց կենտրոնական իշխանությունների օժանադակության: Այժմ զբոսաշրջությունից կղզիների ստացած եկամուտները միանգամայն ծածկում են վերջիններիս ծախսերը:
Կանարյան կղզիների ինքնորոշման և անկախության շարժման (Mpaiac) ղեկավար Անտոնիո Կոբիլոն 2009 թվականի հունվարին ՄԱԿ նամակ էր հղել կղզիների ապագաղութացման խնդրանքով: Սա նման երկրորդ հայցն է ՄԱԿ-ին. առաջինը ներկայցվել էր 1970 թվականին:
Կանարյան կղզիների անկախացման կողմնակիցները նշում են, որ եթե Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի կղզի-պետությունները ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են գաղութներ, ապա իրենց համար ևս չպետք է բացառություն արվի:
Վերջին տարիներին Մադրիդից անկախանալում մասին խոսում են նաև Սեուտա և Մելիլիա քաղաքներում: Վերջիններս գտնվում են Աֆրիկայի հյուսիսում և սահմանակցում են Մարոկկոյի հետ: Մելիլիան 1995 թվականից, իսկ Սեուտան՝ 2005 թվականից ձեռք է բերել ինքնավարության կարգավիճակ: Սակայն դա տեղի որոշ ուժերի այդքան էլ չի բավարարում և նրանք պայքարում են անկախություն ձեռք բերելու համար: Սեուտայի և Մելիլիայի անկախության համար պայքարը բարդանում է նաև նրանով, որ այս տարածքների նկատմամբ հավակնություններ է ներկայացնում հարևան Մարոկկոն:
Այնուամենայնիվ, այս տարածքների անկախանալու ցանկությունն ուժեղ հիմքեր ունեն, քանի որ մինչ այժմ Մադրիդը չի իրականացրել աֆրիկյան անկլավների ապագաղութացման մասին ՄԱԿ-ի հռչակագիրը: