Sputnik News-ին տված հարցազրույցի ժամանակ միջազգայնորեն ճանաչված Լիբիայի կառավարության վարչապետ Աբդուլա Թանին մեղադրել է Կատարին և Թուրքիային՝ Լիբիայում քաղաքական իսլամ տարածելու համար:
«Կան պետություններ, որոնք ցանկանում են քաղաքական իսլամ պարտադրել մեզ: Օրինակ՝ Թուրքիան և Կատարը փորձում են պարտադրել այն Լիբիային՝ չնայած նրան, որ ժողովուրդը դեմ է դրան»,- հայտարարել է Թանին՝ հավելելով, որ «Կատարն ու Թուրքիան ունեն այդպիսի փորձ Եգիպտոսում, որտեղ նրանք վճռականորեն սատարում են «Մահմեդական եղբայրներ» շարժմանը»: