Մալազիական բոինգի կործանման պատճառների վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին

16:55     27 օգոստոսի, 2015

Նիդեռլանդներն Ուկրաինայի արևելքում Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռի կործանման վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակի հոկտեմբերի 13-ին: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների անվտանգության խորհուրդը, փոխանցում է Интерфакс-ը:

Նշվում է, որ վթարի զոհերի հարազատներին ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության վերջնական արդյունքի մասին կհայտնեն ավելի վաղ:

Հիշեցնենք, որ Ամստերդամ - Կուալա-Lումպուր չվերթն իրականացնող մալազիական Բոինգ ինքնաթիռը կործանվել է 2014 թվականի հունիսի 17-ին՝ Դոնբասում:

Ինքնաթիռի բոլոր ուղևորները (283 հոգի) և անձնակազմը (15 հոգի) զոհվել են:


© armedia.am