Նիդեռլանդներն Ուկրաինայի արևելքում Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռի կործանման վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակի հոկտեմբերի 13-ին: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների անվտանգության խորհուրդը, փոխանցում է Интерфакс-ը:
Նշվում է, որ վթարի զոհերի հարազատներին ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության վերջնական արդյունքի մասին կհայտնեն ավելի վաղ:
Հիշեցնենք, որ Ամստերդամ - Կուալա-Lումպուր չվերթն իրականացնող մալազիական Բոինգ ինքնաթիռը կործանվել է 2014 թվականի հունիսի 17-ին՝ Դոնբասում:
Ինքնաթիռի բոլոր ուղևորները (283 հոգի) և անձնակազմը (15 հոգի) զոհվել են: