Լեհաստանի տարածքում կստեղծվեն ամերիկյան ռազմաբազաներ

21:08     27 օգոստոսի, 2015

Ինչպես հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և Պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակին՝ ամերիկյան ռազմակայանները կհայտնվեն Լեհաստանի տարածքում 2016 թ. կեսերին: 

Ըստ նրա՝  ԱՄՆ զինված ուժերի ծանր զրահատեխնիկայի պահեստները կստեղծվեն երկրի հյուսիս-արևելյան և արևմտյան տարածքներում: Այս մասին  հաղորդում է Telegraph- ը:

Նա նաև հավելել է, որ լեհ և ամերիկյան զինվորների «ուսումնական կենտրոն» է բացվելու Դրավսկե Պոմորսկի զորավարժարանում: 


© armedia.am