ՀՀ Նախագահը հանդիպել է ՀՔԴՄ ներկայացուցիչների հետ

18:20     27 օգոստոսի, 2015

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի և Սարգիս Ղանթարջյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ Նախագահն այսօր ավելի վաղ հանդիպում էր ունեցել ՀՀՇ ներկայացուցիչներիհետ, իսկ երեկ սահմանադրական բարեփոխումների գործընթացը քննարկել էր  «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիրը» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։


© armedia.am