Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնի բացումը որակել է «սադրիչ քաղաքականության շարունակություն»՝ զգուշացնելով, որ այն կդառնա «լուրջ ապակայունացնող գործոն տարածաշրջանի անվտանգության համար»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ նրանք, ովքեր Վրաստանը քաշում են ՆԱՏՕ, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը՝ հաշվի առնելով 2008թ-ի տխուր փորձը:
«Մենք գնահատում ենք նման քայլը որպես դաշինքի սադրիչ քաղաքականության շարունակություն, որն ուղղված է սեփական աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնմանը՝ գործընկեր երկրների ռեսուրսների հաշվին»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը: