Էստոնիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանին պատ է կառուցելու` պաշտպանելու համար իր երկրի, ինչպես նաև Շենգենյան գոտու անվտանգությունը։
Էստոնիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թոմաս Վիկսը, France-Presse-ին ասել է, որ ցանկապատի շինարարական աշխատանքները սկսվելու են 2018 թվականին, 2019-ին նախատեսվում է ավարտել այն։
Ըստ էստոնիայի սահմանապահ ծառայության, 2.5 մետր բարձրությամբ փշալարերով ցանկապատի երկարությունը կազմելու է մոտավորապես 110 կիլոմետր։
Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Մերձբալթյան երկրներն անհանգստացած են Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմական գործողությունների պատճառով։
Մինչև այս, Եվրամիության մեկ այլ երկիր՝ Հունգարիան, ևս հայտարարել էր Սերբիայի սահմանին պատ կառուցելու նախաձեռնության մասին։ Այս դեպքում բոլորովին ուրիշ պատճառով՝ անօրինական միգրանտների հոսքի կանխելու համար։ Հունգարիան հայտարարել է, ցանկապատ կառուցելու մտադրության մասին։