Տան փոշին պարունակում է շուրջ 9 հազար միկրոբ

16:36     28 օգոստոսի, 2015

Ամերիկացի գիտնականներն, ուսումնասիրելով տան փոշու մեջ բնակվող տարբեր օրգանիզմներ, պարզել են, որ տանը հավաքվող փոշու մեջ առկա է 9 հազար տեսակ միկրոբ և ավելի քան երկու հազար բորբոսային սունկ:

Փորձին մասնակցել է 1200 կամավոր: Նրանք ուղարկել են իրենց տան փոշու նմուշներ: Գենետիկ փորձաքննությունից հետո մասնագետները հայտարարել են, որ հաշվել են շուրջ ինը հազար տեսակի միկրոբ: Երկու հազար տեսակի բորբոսային սնկերի շարքում հայտնաբերվել է պենիցիլ, ֆուզարիում և ասպերգիլ: 

Գիտնականների պնդմամբ՝ հայտնաբերված օրգանիզմների մեծ մասն անվնաս են:


© armedia.am