Օրերս սոցցանցերում տարածվել է Բաքվի մզկիթներից մեկում փակցված հայտարարություն, որում ասվում է, որ առանց թույլտվության մզկիթի Wi-Fi ցանցին միանալը «հարամ» (մեղք) է: Հայտարարության մեջ ասվում էր նաև, որ ցանցը նախատեսված է միայն մզկիթի աշխատողների համար:
Նույն մզկիթի մոլլան օրեր անց անդրադարձել է լայն քննարկումների առիթ դարձած այդ խնդրին:
Նրա խոսքով՝ ինքը երբեք չի ասել, որ արգելում է միանալ մզկիթի Wi-Fi ցանցին:
«Wi-Fi-ը հալալ (թույլատրելի) է: Սակայն արգելվում է Wi-Fi-ով մտնել համացանց և տարածել բամբասանք կամ քննադատություն»,-նշել է մոլլան: