Բեռլինում Անջեյ Դուդայի հետ կայացած հանդիպման ժամանակ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հայտարարել է, որ Ավստրիայում միգրանտների հետ տեղի ունեցած ողբերգությունը մարտահրավեր է ողջ Եվրոպայի համար: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրոպան այժմ կանգնած է ծանր մարտահրավերի առաջ: Փախստականների հետ տեղի ունեցած ողբերգությունը հարևան երկրում ևս մեկ օրինակ է, թե ինչպիսի հետևանքի կարող է հանգեցնել միգրացիան: Այս միջադեպը պետք է հավելյալ պատասխանատվություն ցուցաբերելու պատճառ հանդիսանա: Այն մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե որքան մեծ է մեր՝ եվրոպացիներիս առջև ծառացած պատասխանատվությունը », - ասել է Հաուկը: