Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, երկրի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրություններն անցկացվելու են 2015թվականի նոյեմբերի 1-ին: Այս մասին հայտնում է trend.az-ը:
«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 84-րդ հոդվածի երկրորդ և 109-րդ հոդվածի առաջին մասով՝ Միլլի Մեջլիսի ընտրությունների օր եմ նշանակում 2015 թվականի նոյեմբերի 1-ը», - ասվում է Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ: