Սպիտակ տան հայտնած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 7-ին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը կայցելի Միացյալ Նահանգներ և կհանդիպի նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Գաուկի այցը նվիրված կլինի Գերմանիայի վերամիավորման 25-ին ամյակին: Այն ընդգծում է Միացյալ Նահանգների և Գերմանիայի շարունակական բարեկամությունը և համագործակցությունը: ԱՄՆ նախագահը հույս ունի, որ քննարկելու են համագործակցության զարգացմանը հասնելու ընդհանուր արժեքներն ու ռազմավարական և տնտեսական նպատակները», - ասված է հայտարարության մեջ: