Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաստատել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հանձնարարությունը ժամանակավոր կառավարություն կազմելու հետ կապված:
Կառավարությունը ներառում է 11 պատգամավոր իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանից: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երկու նախարարական պաշտոններ զբաղեցնելու են քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական, իսկ մեկը՝ Ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչներ: Այլ ընդդիմադիր կուսակցությունների տասնմեկ թեկնածուներից ութը հրաժարվել են մտնել ժամանակավոր կառավարության կազմի մեջ: Նրանց տեղերը զբաղեցրել են անկախ պատգամավորներ: