Ռուսաստանն Ուկրաինայի հետ խզել է «Կովկաս» և «Ղրիմ» անմիջական երկաթուղային և լաստանավային նավահանգիստների վերաբերյալ կնքած պայմանագիրը:
Կառավարության համապատասխան որոշման վերաբերյալ փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության ինտերնետային պաշտոնական կայքում: Այս մասին հաղորդում է BBC- ն:
«Ընդունել Ռուսաստանի տրանսպորտի նախարարության՝ Ռուսաստանի արտգործնախարարության և Արդարադատության նախարարության հետ համաձայնեցված առաջարկը՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տրանսպորտի և կապի նախարարությունների միջև կնքած համաձայնագրի դադարեցման մասին», - ասված է Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրված փաստաթղթի մեջ: