Անկարայի դատարանը մերժել է բավարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցը՝ համաձայն որի Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է 1 միլիոն թուրքական լիրա փոխհատուցում վճարեր:
Էրդողանը նախկինում դատի էր տվել Քըլըչդարօղլուն այն հայտարարության համար, որտեղ նա ասել է, որ «Ռեյհանլիում 51 մարդու սպանողը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է եղել»: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:
Դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Քըլըչդարօղլուն Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջատարն է և նրա դիտողությունները պետք է դիտարկել որպես «ճիշտ ընդդիմություն»: