Հավայան կղզիներում մեկնարկել է NASA-ի կողմից կազմակերպած գիտափորձ` Մարսի վրա կյանքի նմանակման հետ կապված: Ամբողջ տարին վեց մարդուց բաղկացած անձնակազմը կապրի Մաունա-Լոա անապատային տեղանքում` 12 մետր տրամագիծ ունեցող գնբեթի ներքո, որտեղից դուրս կգան միայն սկաֆանդրներով: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Թիմը բաղկացած է աստղակենսաբանից (Ֆրանսիա), ֆիզիկոսից (Գերմանիա), օդաչուից, ինժեներ-ճարտարապետից, բժշկից և հողագետից (բոլորը` ԱՄՆ-ից): Նրանց յուրաքանչյուրին հատկացված է սենյակ, որտեղ կա քնելու և աշխատելու տեղ կա, իսկ սննդակարգը ներառում է պահածոյացված մթերքներ` փոշե պանիր և թունա: Արտաքին աշխարհի հետ կապը նրանք կպահեն համացանցի միջոցով, սակայն դրա հասանելիությունը սահմանափակ կլինի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գիտափորձի նպատակն է կանխել վեճերը ապագա անձնակազմի անդամների միջև` կապված փակ տարածության, թարմ օդի, ջրի և սննդի պակասի հետ: