Համաձայն Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի՝ Ադրբեջանում մեկնարկել է թեկնածուների առաջադրման գործընթացը:
Ըստ ժամանակացույցի՝ ընտրությունների համար թեկնածուների գրանցման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին ժամը 08.00-ին: Այս մասին հայտնում է trend.az-ը:
Խորհրդարանական ընտրությունների անցկացման և դրանց դիտարկման հետ կապված փաստաթղթերը պետք է ներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով հոկտեմբերի 22-ին: