Ինչպես հայտնում են Ելիսեյան պալատից՝ Ֆրանսուա Օլանդը, Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ «Նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպումը օգտակար կլինի, եթե տեղի ունենա առաջիկա շաբաթների ընթացքում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հանրապետության նախագահը՝ Օլանդը, Գերմանիայի կանցլերը և ՌԴ նախագահը նշել են, որ «նորմանդական» ձևաչափի նոր գագաթնաժողովը կարող է օգտակար լինել, եթե կայանա առաջիկա շաբաթների ընթացքում», - ասված է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի կոմյունիկեում: