Քուրդ աշխարհազորայինները մի քանի օրվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Իրաքի հյուսիսում գտնվող յոթ գյուղ:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Փեշմերգի զինվորականները՝ ՌՕՈՒ կոալիցիայի աջակցությամբ գրոհայիններից հետ են վերցրել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք Թուզ- Խուրմաթու քաղաքի մոտակայքում: Կոալիցիայի ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը 25 ավիահարված են հասցրել գրոհայինների ուղղությամբ: