Պակիստանը լրջորեն շահագրգռված է ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ, հայտնել է ՌԴ-ում այդ երկրի դեսպան Զահիր Ասլամ Ջանջուան, հաղորդում է regnum.ru-ն:
Դեսպանը նշել է կազմակերպության նշանակալիությունը տարածաշրջանում և կարծիք հայտնել, որ ԵԱՏՄ-ից առավելություններ ստանալը բարենպաստ կերպով կանդրադառնա տարածաշրջանային ինտեգրման վրա:
Ի դեպ, ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի մտնելու՝ Պակիստանի մտադրության մասին օրերս հայտարարել էր նաև երկրի վարչապետ Նավազ Շարիֆը Ղազախստան կատարած իր այցի ժամանակ: