Գերմանիայի ԱԳՆ. Լիբիայում և Իրաքում ռազմական գործողությունները սխալ են եղել
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Լիբիայում և Իրաքում ռազմական գործողությունները սխալ են եղել՝ մեկնաբանելով Եվրամիությունում փախստականների ավելի ու ավելի աճող ու սրացող խնդիրը, հաղորդում է pravda.ru-ն:
Նախարարի խոսքերով, ինքն անձամբ դեմ է եղել Իրաքում ռազմական գործողությանը: Լիբիայում քայլեր են արվել, որոնց հետևանքների մասին ոչ ոք չի մտածել, իսկ Սիրիայում իրավիճակի կարգավորումը «երկար ճանապարհ է, սակայն այն պետք է փուլ առ փուլ անցնել»:
Եվրոպայում արդեն առարկություններ են հնչում Արևմուտքի քաղաքականության նկատմամբ, ինչը եվրոպական երկրներ փախստականների հսկայական հոսքի է հանգեցրել: