Իտալական Eni ընկերությունը Միջերկրական ծովի եգիպտական ափերի մոտ հայտնաբերել է աշխարհի ամենախոշոր գազի պաշարներից մեկը, հայտնում է ВВС-ն:
Ընկերության տվյալներով` հանքավայրի հզորությունը կարող է կազմել մոտ 850 միլիարդ խորանարդ մետր: Իսկ բուն հանքը զբաղեցնում է 100 ք/կմ տարածություն:
Ընկերության հաշվարկներով` այս հանքավայրը տասնյակ տարիներ կարող է ապահովել բնական գազի Եգիպտոսի պահանջարկը: