«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական հնագույն Պալմիրա քաղաքում քանդել են տաճարներից ևս մեկը, հայտնում է ВВС-ն ՝ հղում անելով Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքերի մոնիտորինգի սիրիական կենտրոնին։
Իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ՝ մ.թ. առաջին դարում կառուցված Բելա տաճարը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն դրանց մասշտաբները դեռևս հայտնի չեն: